понедельник, 16 сентября 2013 г.

Վիկտոր Համբարձումյան նախագիծ

1 առաջադրանք
                                             Վիկտոր Համբարձումյան
Վիկտոր Համբարձումյանը հայ աստղաֆիզիկոս է, նա ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 18-ին Թիֆլիսում, նա Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն էԱշխատանքները վերաբերում են տեսական աստղաֆիզիկայի, աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի, աստղաբաշխության ու աստղային դինամիկայի, արտագալակտիկ աստղագիտության, աստղերի և գալակտիկաների Էվոլյուցիայի հարցերին։ Ստեղծել Է գազային միգամածությունների լուսարձակման քանակական տեսությունը, որը հիմք Է ծառայել այդ բնագավառում կատարված հետագա հետազոտությունների համար։ Մշակեւ Է նոր աստղերից արտանետվող և անկայուն աստղերի մակերևույթից արտահոսող գազային զանգվածների գնահատման մեթոդ։ Ստացված գնահատականները Համբարձումյանին թույլ տվեցին գտնել աստղերի վիճակների փոփոխությունների առաջին նշանները։ Մշակել Է աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքները։ Ցույց Է տվել, որ աստղերի մերձեցումների հետևանքով առանձին աստղերի հեռացման պատճառով աստղակույտերն աստիճանաբար քայքայվում են։ Քայքայման արագությունից ելնելով՝ գնահատել Է աստղակույտերի տարիքը։ Կրկնակի աստղերի նկատմամբ նոր մեթոդների կիրառման միջոցով հիմնավորել Է Գալակտիկայի տարիքի կարճ (10'' տարի) սանդղակը։ Ցույց Է տվել, որ լույսի միջաստղային կլանումը Գալակտիկայում հարուցվում Է ոչ թե անընդհատ միջավայրի, ինչպես ընդունված Էր նախկինում, այլ բազմաթիվ մութ, փոշային միգամածությունների՝ կլանող ամպերի առկայությամբ, որոնք կենտրոնացված են նրա սիմետրիայի հարթության շուրջը։ Այդ ամպերի ուսումնասիրության համար 


2 առաջադրանք
Հայազգի նշանավոր մարդկանց կտակներ՝


Վիկտոր Համբարձումյան
Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին :

Վիլյամ Սարոյան
Չեմ ուզում ինձ թաղեն, վրես մեծ քար մը դնեն, որ մարդիկ գան, ըսեն` աս Սարոյանն է:

Զորավար Անդրանիկի
Եթե հայ ժողովուրդը կուզե ինձի պատիվ ընել, ես իմ արձանս չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր:


4 առաջադրանք

Ի՞նչ է կտակը:
Կտակը դա խոսքն է ուղղված ժողովրդին կտակը երբեք չի մոռացվում որովհետև  այն ժառանգաբար փոխանցվում է սերնդե սերունդ:

Ի՞նչ է նամակը:
Նամակի շնորհիվ մարդիք կարողանում են հաղորդագցվել իրար հետ հեռվից հեռու: 

Ի՞նչ տարբերություն կա նամակի և պաշտոնական նամակի մեջ:
Սովորական նամակի շնորհիվ մարդիք կարողանում են իրար հետ հաղորդագցվել,այդ նամակի մասին իմանում են քիչ մարդիք,իսկ պաշտոնական նամակը իմանում են բոլորը և իմանում են ով ում է ուղարկել:

Ե՞րբ է գրվել առաջին կտակը, ո՞վ է գրել

Աշխարհում առաջին կտակը գրվել է Եգիպտոսում: Դա արել է եգիպտական փարավոն Խավրեի տղան, որը մահացել է մոտավորապես մ.թ.ա. 2601թ:

Էյնշտեյնը Չապլինին նամակ է գրում. Ձեր «Ոսկու տենդ» ֆիլմը հասկանում են ողջ աշխարհում և դուք անպայման հանճարեղ մարդ կդառնաք: Ինչին Չապլինը պատասխանում է. Ես հիանում եմ ձեզանով նույնիսկ ավելի շատ: Ձեր հարաբերականության տեսությունը ոչ ոք չի հասկանում, բայց Դուք դարձել եք հանճարեղ մարդ
5 առաջադրանք
Կտակ -մահից առաջ կարգադրություն, ավանդ, պատգամ 

Կտակարան կոչվում է նրա համար որ Աստծո կողմից դա և պատգամ է և ավանդ է ողջ մարդկությանը: չնայած որ կտակը համարվում է մահվանից հետո թողնված խոսք որը չի վերաբերվում Աստծուն (մահվան կտրվածքով)քանի որ Աստված միշտ կենդանի է :

Հայրիկիս պապիկը ավանդել էր  նրանց տոհմի բոլոր տղաներին երբեք չլքել օջախը, չաղավաղել լեզուն և հավատարիմ մնալ ընտանիքին ու ավանդույթներին:
Թագավորը մահվանից առաջ   կարկադրել էր թագուհուն, որ իրենից հետո թագաժառանգ լինի կրտսեր որդին:

 Կտակ է համարվում օրինակ Ս. Կապուտիկյանի պատգամ բանաստեղծությունը:
Լսիր որդիս պատգամ որպես
Սիրող քո մոր խոսքը սրտանց
Այսօրվանից հանձնում եմ քեզ
Հայոց լեզուն հազարագանձ

Աղբյուր՝ http://haykkaren.wordpress.com/


6 առաջադրանք

ՆՈԻՇԻՐՎԱՆ
Երիտասարդ օրերին ծերությունը հիշեցեք։
Այնտեղուր համբերել Է պետքմի շտապիր:

ԱՐԻՍՏՈՏԵԼ
Լավ է մուրալով հաց ուտելքան հարբեցող ու զազրախոս մարդկանց ընկեր լինել։ 

ԸՆՏԱՆԻՔԻ ԽՐԱՏՆԵՐ
Սիրիր ընկերոջդ ինչպես քո անձը:

Գիտունին գերի եղի, անգետին ոչ սիրելի:

Մի ծիծաղիր ուրիշի վրա, քանի որ չգիտես քո վաղվա օրը:

10 չափիր, նոր  1 կտրի:

Շան հետ ընկերություն արա,բայց քարը ձեռքիցդ մի քցիր:
    

7 առաջադրանք

Վիկտոր Համբարձումյանի նախագիծը շատ հետաքրքիր նախագիծ էր: Ես ավելի շատ բաներ իմացա  Վիկտոր Համբարձումյանի մասին, ավելի խորը հասկացա ինչ է նշանակում և ինչով է տարբերվում  կտակը  նամակից:  Իմացա այնպիսի հայտնի մարդանց խրատներ, որոնք շատ լավ կլիներ որ բոլորը իմանային: Մի խոսքով, Վիկտոր Համբարձումյան նախագիծը ինձ տվեց միայն հետաքրքիր տեղեկություններ: